Ճապոնիայի «ամենասարսափելի» այգին
Բարի գալուստ ճապոնական գյուղ, ուր այցելելու ժամանակ մարմնովդ դող է անցնում. թփերի մեջ տարածված քարից պատրաստված 800 քանդակ: Դրանք մեկը մյուսին նման չեն՝ ոչ արտաքինով, ոչ հագուստով, կարծես կենդանի լինեն, կարծես հետևում են այցելուին:
«Իմ մոտ այնպիսի զգացողություն էր, կարծես ես պատահաբար ընկել էի ինչ-որ արգելված գոտի: Ուղղակի զարմանալի է»,- kulturologia.ru կայքի հաղորդմամբ՝ այսպես է նկարագարել իր տպավորությունը լուսանկարիչը:
Ճապոնացի լուսանկարիչ Կեն Օկին, որն իր աշխատանքները հրապարակում է Yukison կեղծանվան տակ, ճանապարհորդել է Տոյամա շրջանում, երբ իր համար անսպասելի գտել է մի այգի, որը լի է եղել քարե արձաններով: Այգին գտնվում է Օսանավո քաղաքից ոչ հեռու մի գյուղում՝ Fureai Sekibutsu no Sato, որի անունը թարգմանվում է՝ «գյուղ որտեղ կարելի է տեսնել բուդդայական արձաններ»:
Ինչ որ պահի կարող է թվալ, թե կենդանի մարդկանց մի խումբ է, ովքեր քարացել են, երբ այդտեղով անցել է Մեդուզան: Բայց իրականությունն այն է, որ այդ քանդակները ստեղծվել են տեղի կառավարչի՝ Մուցուո Ֆուրուկավայի նախաձեռնությամբ, ով 1989 թ. չինացի քանդակագործին վճարել էր մոտ 53 միլիոն դոլար:
Քանդակների մեծ մասը սովորական մարդիկ են, ովքեր նստած են քարե պատվանդաններին: Այդ մարդկանց ժամանակին անձամբ ճանաչել է Ֆուրուկավան:
Թվում է, թե քանդակներ մեծ մասը զրուցում են իրար հետ: Որոշ քանդակներ ունենք դիցաբանական բնույթ՝ թռչունի կամ կենդանի գլխով:
Կան նաև Բուդդայի և հենց Մուցո Ֆուրուկավայի քանդակները:
Ֆուրուկավան հույս է ունեցել, որ նման կերպ իրեն կհաջողվի իրենից հետո հավերժ հուշ թողնել: Նա առնվազն չի սխալվել և արձաններն այժմ էլ գտնվում են լավ վիճակում, անգամ չնայած այն բանին, որ այգին մեծամասամբ առանց այցելուների է:
Չնայած երբ լուսանկարիչը հրապարակել է նկարներ, սկսել են ավելի շատ զբոսաշրջիկներ այցելել այդ այգի: Այգում մարդիկ կարող են հանգստանալ, սակայն ոչ բոլորը կցանկանան այնտեղ հայտնվել միայնակ, կամ երեկոյան ժամերին:
«Մշտապես այնպիսի զգացողություն է, որ քո մեջքի հետևում ինչ-որ մեկը սկսում է շարժվել»,- գրել էր լուսանկարիչը: Այդ պատճառով անհարմար է ուղղակի այգում երկար մնալը և լուսանկարիչը, իր խոսքով, բացառիորեն փախել է այնտեղից՝ առանց հետ նայելու:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին