Վարդան Արամյանը չի տիրապետում թեմային. ՉԻ
Երեկ կեսօրին Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ԱԺ-ում հայտարարել է, թե պետական միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու հիմքով փակելու են Ֆինանսների նախարարությանը պատկանող «Դիլիջան» ուսումնական կենտրոնը։ Նախարարն ասել է, որ իրենք չեն պատրաստվում վաճառել ուսումնական կենտրոնը, պարզապես կգնան այն լուծարելու ճանապարհով։ Ուշ երեկոյան արդեն ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի քարտուղարը հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, նշված էր, որ Դիլիջանի հիշյալ կենտրոնը գտնվում է ՊԵԿ ենթակայության տակ և որ նախարարի բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինասների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ի վերաբերյալ:
«Չորրորդ իշխանություն»-ը մեջբերել է Վարդան Արամյանի՝ երեկ լրագրողների հետ զրույցում ասածն ու մեկնաբանել. «Նոր նախարարը պարզապես չի տիրապետում թեմային և լավ էլ խոսել է Դիլիջանի դպրոցի մասին։ Փաստորեն նախարարը դեզինֆորմացիա է տարածել կամ էլ տեղյակ չէ՝ ինչն ինչոց է։ Իսկ պարզաբանումը փորձ է՝ ստեղծված անհարմար դրությունից նախարարի չոր դուրս բերելու առումով։ Այնպես որ, լրատվամիջոցներին մեղադրելուց առաջ ճիշտ կլիներ նախարարին «վերապատրաստման» ուղարկել համապատասխան դպրոց՝ Երևանում կամ Դիլիջանում»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին