Apple ընկերությունը ներկայացրել է երկու էկրանով նոր MacBook Pro-ն
Apple ընկերությունը Կուպերտինոյում տեղի ունեցած միջոցառմանը ներկայացրել է նոր MacBook Pro՝ ստեղնաշարի վերին հատվածում լրացուցիչ էկրանով։
Lenta.ru-ի փոխանցմամբ, Touch Bar հատվածը ստեղնաշարի վրա կփոխարինի մի քանի ստեղների և կարտացոլի ինֆորմացիան. Դրա վրա հպումով կարելի է արագ ստանալ ցանկալի ծրագրի արտացոլումը մեծ էկրանին։
Ըստ աղբյուրի, էկրանը 67%-ով վառ է։ Հին մոդելը հագեցած էր Intel Core i7 պրոցեսորով, 4 գեգաբայթ հիշողությամբ AMD Radeon Pro վիդեոքարտով։
Նոութբուքը կթողարկվի 13 և 15-դյույմանոց դիսփլեյով, ինչպես նաև երկու գույոնվ՝ սև ու մոխրագույն։ Նախորդ սերնդի նոութբուքերի համեմատ, նոր թողարկվածները զգալի փոքրացել են. 13 դյույմանոց էկրանով նոութբուքը ունի 14,9 մմ հաստություն և կշռում է 1,3 կգ, իսկ 15դյույմանոցը՝ 15,5 մմ և 1,8 կգ։
Սարքերն ունեն USB Type-C կրիչների չորս բնիկ և ականջակալների 3,5 մմ-անոց բնիկ։
MacBook Pro-ների վաճառքը մեկնարկել է հենց շնորհանդեսի օրը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ