Հասարակություն 15:48 10/11/2016 Հայաստան

Պիպոյանը՝ ՍԱՊԾ պետի փոփոխության մասին

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

ՍԱՊԾ պետի փոփոխության փաստի ու  սպասվելիք հնարավոր արդյունքների մասին Panorama.am-ը զրուցել է  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

Panorama.am . ԳՆ Սննդամթերքի անվտանգության ծառայության նոր պետի անունն արդեն հայտնի է: Նա «Նատֆուդ» ընկերության տնօրեն Իշխան Կարապետյանն է: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը:

Բաբկեն Պիպոյան. Նման գնահատական տալու համար դեռ վաղ է: Պատճառները տարբեր են: Մասնավոր հատվածից դեպի պետական վերահսկողություն անցումը կարող է ունենալ կրկնակի նշանակություն: Առաջին՝ նախկինում տնտեսվարող  սուբյեկտը շատ լավ կարող է ծանոթ լինել առկա իրավիճակին, ներկայացվող պահանջներին, ավելին՝ քաջ գիտակցել, թե ինչ հետևանքներ կարող են առաջացնել չարաշահումները:

Մյուս կողմից՝ կարող է լինել շահերի բախում: Ավելի ճշգրիտ գնահատական հնարավոր կլինի  տալ, երբ օրինակ հստակ գնահատվի «Նատֆուդ» ընկերության գործունեությունը:

Շատ կարևոր է, որ հասարակական ոլորտի ցանկացած ներկայացուցիչ՝ ՀԿ, ԶԼՄ  իրեն համարի ՍԱՊԾ անդամը և կոլեգան: Սա կարող է  լինել միայն այն դեպքում, երբ պետական մարմինն աշխատի ազդանշաներով և ուղերձներով, ցույց տա, որ վերջիններիս անհրաժեշտությունը զգում է: Ցավոք սրտի, վերջին շրջանում այս առումով բացթողում կար, մեղքը ոչ թե հասարակական սեկտորինն էր, այլ պետական մարմնինը: Մենք մեզ կոլեգա չենք համարել: Մինչդեռ ամենուր ամենօրյա վերահսկողություն կարող ենք ունենալ, երբ ցանկացած ոք իրեն համարի պետական վերահսկողություն իրականացնող մարմնին հավասար, որովհետև պետությունն արձագանքելու է  նույն ռիթմով ու տեմպով:

Panorama.am. ՍԱՊԾ պետի պաշտոնանկության մասին հաճախ էին մամուլում լուրեր լինում, սակայն որոշումը եղավ երեկ: Սպասելի՞ էր: Ինչպե՞ս եք գնահատում արդեն նախկին պետի պաշտոնավարումը:
Բաբկեն Պիպոյան. Արմեն Հայրապետյանի գործունեությունը գնահատելիս այն պետք է բաժանել երկու համահավասար մասերի: Ի՞նչ էինք անկնկալում մենք և ի՞նչ խնդիր էր լուծում նա՝ սահմանված նախկին գործադիր իշխանության կողմից:

Այստեղ մոտեցումներում կան էական տարբերություններ: Հասարակական շերտը նրանից ակնկալում էր գործունեություն օրենսդրության շրջանակներում, համաձայն որ՝ իրենց հիմնական սկզբունքը սպառողների շահերի պաշտպանությունն էր: Մինչդեռ նախկինում այստեղ փաստված էր, որ տնտեսվարողների շահերը պետք է վեր  դասել շատ արժեքներից:

ՍԱՊԾ-ն պատասխանատու է երեք հիմնական ոլորտի համար՝ անասնաբուժություն, բուսասանիտարիա, սննդի անվտանգություն:

Անասնաբուժության ոլորտում, չնայած դաբաղի մասին հայտարարություններին, հերքումներին, փաստն այն է, որ մինչ օրս որոշ ապրանքատեսակների ՌԴ արտահանաման սահմանափակում է կիրառվում:  Չնայած հայտարարվում էր, որ սահմանափակումը ժամանակավոր է ու մի քանի շաբաթվա հարց: Սա նշանակում է, որ մեր ռազամավարական դաշնակից Ռուսաստանը բավարարված չէ դաբաղ հիվանդության կանխարգելման դեմ իրականացված աշխատանքներից:

Ինչ վերաբերում է բուսասանիտարիայի ոլորտին. կամայական մի ֆերմերի հետ զրույցը բերել-հանգեցնելու է նրան, որ  օր օրի կորցրած բույսերի տեսակների թիվն ավելանում է, օրինակ՝ անտառի տանձ էլ չունենք, էլ չեմ քննարկում կարտոֆիլի որակական անկման հետ կապված խնդիրները:

Ինչ վերաբերում է սննդի անվտանգության ոլորտին, ապա բոլոր այն ոլորտները, որտեղ հասարակական սեկտորն իրականացնում է մոնիտորինգ, խայտառակ պատկեր է արձանագրում, և, ըստ էության, անգամ գիտական կազմակերպությունների գնահատականով՝ նախորդ տարիների համեմատ ունենք հետընթաց:

Ըստ էության, տնտեսության զարգացման հեռանկարի վերաբերյալ իմ տեսլականը հետևյալն է. մենք պետք է ունենանք որակյալ ու մրցունակ ապրանք, որպեսզի աշխարհը լինի մոտիվացված մեր ապրանքն ընդունելու և ներմուծելու: Մենք չպետք է ունենանք հիվանդություններ այս ոլորտներում, միայն այդ պարագայում աշխարհը կլինի շահագրգիռ՝ ներմուծելու մեր ապրանքը:

Այս ամենը չունենալու համատեքստում, եթե գնահատում ենք արտահանման հեռանկարները, ապա այստեղ կատարվել է մեծ աշխատանքը: Նման որակի ու նման անվտանգության ապրանքները շատ ավելի լուրջ սահմանափակումների ներքո կարող էին լինել: Այսինքն, որպես սննդամթերքի անվտանգության դեսպան անհատական մակարդակում աշխատանք տարվել է և լավ: Սակայն լուրջ բացթողումներ ունենք ինստիտուցիոնալ աշխատանքում, դրա լավ կատարման  պարագայում դիվանագիական նման աշխատանքի կարիք չէր լինի:

Panorama.am. ՍԱՊԾ նախկին պետը նշանակվելու է Գյուղատնտեսության նախարարի խորհրդական: Ինչպե՞ս եք գնահատում:
Բաբկեն Պիպոյան. Այս իրավիճակում, երբ մենք չունենք սննդամթերքի պատշաճ որակ ու պատշաճ վերահսկողություն, պետությանը պետք էր մի մարդ, ով «դիվանագիտական կորպուսում» կկատարեր աշխատանքներ: Թերևս այստեղ կարելի է ասել նրա աշխատանքը հաջողված է, կարծում եմ,  նշանակումը պայմանավորված է նաև դրանով: Սա էր այն պաշտոնը, որ պետք է զբաղեցներ նմա խնդիրները լուծելու ունակ մարդը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}