«ՀԿ-ական» սովորություններից ձերբազատման անհրաժեշտությունը
Այսօր ՊՆ մամուլի քարտուղարն ասել է, թե՝ «Մարտիկ» հիմնադրամի մասին մեզ հարցեր մի տվեք, ՊՆ-ն կապ չունի դրա հետ։
Տարօրինակ է, որ չունի։ Եթե նույնիսկ մի անգամ ընդունել է «Մարտիկի» դրամային օգնությունը, ապա այդպիսով լեգիտիմացրել է հասարակության աչքին հիմնադրամը՝ որպես բանակին օգնող կազմակերպություն, որ աշխատում է ՊՆ-ի հետ։ Հավանաբար նաև կազմվել է պայմանագիր։
Եկեք «Մարտիկը» թողնենք մի կողմ, բայց օրինակը աչքի առաջ ունենանք՝ քննարկենք պետական կառույց-ՀԿ կապը։
Եթե ուշադիր նայենք, հետո ամփոփենք՝ ստացվում է, որ պետական ինստիտուտների «դեմոկրատական» խաղերը (երբ չգիտես պարտադիր, թե հանրային վարկանշի համար, սկսում են համագործակցել ՀԿ-ների կամ մի ՀԿ-ի հետ), հետո սկսում է խաղալ ընդդեմ հանրության։
Ստացվում է, որ պետական կառույցը կարող է «իր» ՀԿ-ի հաշվին ընդլայնել, կամ հակառակը՝ թաքցնել իր բուն գործունեությունը՝ դրանով իսկ խուսափելով պատասխանատվությունից։
ՀԿ-ները, իրենց հերթին, ինքնուրույն աշխատելու փոխարեն, սկսում են մասնակցել պետական մրցույթների (չխորանանք՝ ինչպես) և հաղթելու դեպքում, ինչպես իրենք են պատկերացնում՝ սկսում են համագործակցել պետական կառույցի հետ։ Եթե ոչ ի սկզբանե, ապա հընթացս այն մի կողմ է թողնում իր հասարակական ամենագործուն դերը, որ պետք է ունենար իրականում՝ վերահսկել և հավասարակշռել նույն ոլորտում աշխատող պետական կառույցին։
Այսպիսի զարգացումը ամենևին հասարակության շահերից չէ։
Այսպիսի զարգացումների դեպքում պետական կառույցը սկսում է աշխատել մի կամ մի քանի ՀԿ-ների հետ, ավելի ճիշտ՝ տեսքով, որոնք ուղղակի իր արտահաստիքային ֆոռմատն են։
Կարծում եմ, որ ենթագիտակցական դժգոհությունը նման ՀԿ-ներից, որ կա հասարակության մեջ, որքան շուտ որոշակի ձև ստանա, այնքան հեշտ կլինի անջատել դրանք «համագործակցային» կապերից, այսպիսով հնարավորություն ստանալով պատասխանատվություն պահանջել պետական մարմնից՝ իր ուղղակի կամ միջնորդավորված գործունեության համար։
Ասեմ, որ երբեմն նման ՀԿ-ի դեր տանում են ֆեյսբուքյան օգտատերերը՝ օգնելով ասենք «սլիվների» գործում։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ