Ռոնալդուին 6 տարվա ազատազրկում է սպառնում
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է դաժան պատժի ենթարկվել հարկերից խուսափելու համար։ Ինչպես հաղորդել է Ֆինանսական մասնագետների միության գլխավոր քարտուղար Խոսե Մարիա Մոլյինեդոն, պորտուգալացի գերաստղը հարկային մեքենայությունների համար կարող է հայտնվել բանտում։
«Ելնելով մեր ունեցած տվյալներից՝ ենթադրում ենք, որ ֆուտբոլիստը ֆինանսական մեքենայություններ է կատարել 160 մլն եվրոյի չափով։ Խախտումները կատարվել են 3 տարվա ընթացքում, որոնցից յուրաքանչյուրի համար օրենքով 2 տարվա ազատարկում է նախատեսվում։ Արդյունքում ստացվում է 6 տարի»,- Մոլյինեդոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Այս գործով հետաքննությունը դեռ սկսված չէ, սակայն Իսպանիայի ֆինանսների նախարարությունը քննարկում է գործի հարուցման նպատակահարմարության հարցը։
Բացի այդ, Ռոնալդուին ևս մեկ մեքենայություն է վերագրվում, ըստ որի՝ նա կարողացել է 74,7 միլիոնով մարքետինգային իրավունքների վաճառքի գործում թաքցնել 31 մլն հարկ։
Քրիշտիանուն միակ ֆուտբոլիստը չէ, ով հարկային խնդիրներ ունի։ Ավելի վաղ նման մեղադրանքներ են ներկայացվել «Բարսելոնի» աստղեր Լիոնել Մեսսիին ու Նեյմարին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ