Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1% գնաճ. ԱՎԾ
2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 2.8% գնաճով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.5%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների ընդհանուր մակարդակի 0.2% նվազում:
2016թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%, ինչը կրկնել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 99.6%, ոչ պարենային ապրանք- ներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 101.1%, իսկ հունվար-նոյեմբերին 2015թ. հունվար- նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 98.6%, 96.8%, 97.6% և 102.0%:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան