Անհնարինը դառնում է հնարավոր. Նոբելյան մրցանանակիր
Խաղաղության Նոբելյան մրցանակը Կոլումբիայում խաղաղության հասնելու համար ծառայել է որպես անհրաժեշտ խթան,- ասել է 2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն այսօր Օսլոյում ստանալով իր մրցանակը:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա նշել է, որ մրցանակին արժանանալու մասին լուրը հայտնի է դարձել չորս օր անց հանրաքվեից, որի ժամանակ կոլումբիացիները «ոչ» ասացին այն համաձայնագրի պայմաններին, որին հասել էին երկրի կառավարությունն ու Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը, և խաղաղ գործընթացը հայտնվել էր փլուզման եզրին: Բայց և այնպես կողմերին հաջողվել էր համաձայնեցնել նոր պայմանագրի տեքստը, որը դեկտեմբերի 1-ին հավանության էր արժանացել Կոլումբիայի խորհրդարանի երկու պալատի կողմից:
«Ես պետք է խոստովանեմ, որ այդ լուրը կարծես պարգև լիներ երկնքից: Այն պահին, երբ մեր նավը շեղվել էր ուղուց, Խաղաղության Նոբելյան մրցանակը դարձավ պատահական այն քամին, որը մեզ բերեց ճիշտ վայր՝ խաղաղության նավահանգիստ»,- ասել է երկրի ղեկավարը:
Նա շնորհակալություն է հայտնել իր երկրի հանդեպ ունեցած վստահության և հավատի համար. «Այսօր, Նոբելյան կոմիտեի հարգարժան անդամներ, ես այստեղ եմ եկել որպեսզի ասեմ՝ մենք, միջազգային հանրության օգնությամբ, հասել ենք մեր նպատակին. մենք մտել ենք մեր նավահանգիստ: Իսկ այժմ մենք կարող ենք մի համարձակ հարցադրում անել՝ եթե կարելի է պատերազմին վերջ տալ մի կիսագնդում, կհաջողվի՞ արդյոք նույնն անել նաև մյուս կիսագնդում: Հավանաբար մենք այժմ քան նախկինում ավելի ամուր հիմքեր ունենք երազելու առանց պատերազմի խաղաղության հասնելու մասին: Անհնարինը դառնում է հնարավոր»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ