Սիրիայում ոչնչացվել է «Charlie Hebdo»-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչներից մեկը
«Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկը, որը կապ է ունեցել ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության վրա կատարված հարձակման հետ, սպանվել է Սիրիայում ԱՄՆ կողմից հրթիռակոծության հետևանքով: Այդ մասին վկայակոչելով The Telegraph-ին գրում է «Interfax»-ը:
Ըստ աղբյուրի, զինվորականները հաղորդել են, որ Բուբաքար ալ-Հաքիմը սպանվել է Ռաքքայում, նոյեմբերի 26-ին:
Սպանվածը, նշվում է, որ որոշակի դեր է խաղացել ԻՊ-ի կողմից ձեռնարկած հարձակման համար: Զինվորականները, որոնք զրուցել են պարբերականի հետ, ցանկացել են մնալ անանուն:
Ալ-Հաքիմը 33-ամյա թունիսյան ծագումով ֆրանսիացի և Քուաշի եղբայրների ժառանգորդ, որոնք 2015-ի նոյեմբերի 7-ին հարձակվել ու կրակել էին ծաղրանկարիչների վրա: Նա համարվել է Փարիզի երիտասարդ ծայրահեղականներից մեկը:
Հիշեցնենք՝ ահաբեկչության հետևանքով 12 մարդ էր մահացել, որոնցից 8-ը լրագրողներ էին: Եվս 11-ը ստացել էին տարբեր վնասվածքներ: Քուաշի եղբայրները սպանվել էին 2015-ի հունվարի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին