Օբաման և նրա ընտանիքը Սպիտան տնից վերջին սուրբծննդյան բացիկն են թողարկել
Ավարտվում են ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերջին օրերը, նա գործերը փոխանցում է նոր գործչի:
Spletnik-ը գրում է, որ Սպիտակ տունը թողարկել է նախագահական ընտանիքի պաշտոնական սուրբծննդյան բացիկը ընկերների, կողմնակիցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Բացիկից հասցեատերերին լայն ժպտում են Բարաք և Միշել Օբամաները, 18-ամյա Մալիան և 15-ամյա Սաշան։ Այդ լուսանկարն արվել է մարտին՝ Կանադայի վարչապետի պատվին ընթրիքի ժամանակ։
Բացիկի տեքստում նախագահն ու նրա ընտանիքը երախտագիտություն են հայտնել Սպիտակ տանն անցկացրած երջանիկ տարիների, ձեռքբերված ընկերների համար և ուրախ տոներ, հիանալի նոր տարի մաղթել բոլորին։ Տեքստի վերջում րանց ստորագրություններն են:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ