Airbus-ը հաստատել է՝ Իրանին 100 օդանավ է տրամադրելու
Ֆրանսիական Airbus ընկերությունը հաստատել է, որ իրանական Iran Air ավիաընկերության հետ խոշոր գործարք է կնքել:
«Iran Air և Airbus ընկերությունները ստորագրել են վերջնական համաձայնագիր 100 օդանավի տրամադրման մասին, հաստատելով 2016-ի հունվարին Փարիզում ձեռք բերած նախնական պայմանավորվածությունը»,-գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական ընկերության հաղորդագրությունը:
Համաձայն փաստաթղթի, իրականական կողմին կտրամադրվի А320 ընտանիքին պատկանող 40 օդանավ, А330 տիպի 38 օդանավ, A350 տիպի 16 օդանավ: Առաջին օդանավերն Իրան կտեղափոխվեն 2017-ի սկզբին:
«Պատմական համաձայնագիր է»,-հայտարարել է Airbus-ի տնօրենը, ավելացնելով, որ իրենք վերապատրաստել են նաև օդաչուներին, կազմակերպել օդանավակայանների աշխատանքն ու օդային երթևեկությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա սկզբին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում Airbus-ի հետ կնքված գործարքի արժեքը կազմում է 27 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին