Սուրեն Կարայանը դրական է գնահատում Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներ նախարար Սուրեն Կարայանը դրական է գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում մեր երկրի ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ Կարայանն ասաց. «Դրական, որովհետև տեղի է ունեցել ԵԱՏՄ շուկա արտահանման աճ»,- ընդգծեց Կարեն Կարայանը:
Անդրադառնալով ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին՝ տնտեսական զարգացման և ներդրումներ նախարարն ասաց, որ այնտեղ սահմանվել են ավելի պարզեցված ընթացակարգեր:
Սուրեն Կարայանը նշեց նաև, որ այս տարին կփակենք տնտեսական դրական ցուցանիշով. «6-7 տոկոս աճ ունենք արդյունաբերության ոլորտում, աճ կարձանագրենք նաև ծառայությունների և արտահանման ոլորտում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ