Քաղավիացիայի վարչությունը Հայաստանի շուկա մուտք գործելու առաջարկով դիմել է 40-ից ավելի ավիաընկերությունների
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում արտերկրի 40-ից ավելի ավիաընկերությունների հետ՝ հայաստանյան շուկա ներգրավելու նպատակով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան՝ պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին, թե առաջարկով քանի ավիաընկերությունների են դիմել և արդյոք կա արդյունք:
«Պարոն վարչապետ, մենք դիմել ենք 40-ից ավելի ավիաընկերությունների, հիմնականում Եվրոպայում տեղակայված, ինչպես նաև Ասիայից ու Մերձավոր Արևելքից: Ներկայումս արդեն իսկ ունենք պատասխան 3-4 ավիաընկերությունից. նրանք առաջիկայում պլանավորում են ավելի սերտ տեխնիկական քննարկումներ անցկացնել և մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք»,- նշեց Սերգեյ Ավետիսյանը:
Վարչապետը հորդորեց այդ ուղղությամբ սահմանել հսկողություն, քանի որ այս հարցը չափազանց կարևոր է կառավարության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին