Ներդրողներին և գործարարներին հետաքրքրող տեղեկատվությունը կդառնա առավել թափանցիկ ու հասանելի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի Business for Business (b4b.am) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետ՝ ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով։
Նախարարությունից տեղեկացնում են, որ համագործակցության մեկնարկը տրվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և B4B.am կենտրոնի հիմնադիր Բաբկեն Թունյանի կողմից այսօր ստորագրված հուշագրով։
Համագործակցությունը ենթադրում է ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող ծրագրերի և նախաձեռնությունների պրոֆեսիոնալ լուսաբանում, այլ նաև համատեղ ջանքերի գործադրում՝ նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերին գործարկված Ներդրումային ծրագրերի հարթակի ակտիվությունը ապահովելու համար։ Նախարարության աջակցությամբ՝ B4B.am-ը նաև մանրամասն կներկայացնի պետական աջակցություն ստացած բիզնես ծրագրերի ընթացքը և արդյունքները։
Հատուկ ուշադրություն կդարձվի արտաքին լսարանի համար նախատեսված նյութերին, որտեղ կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունները, առավելությունները և հաջողված բիզնես-նախագծերը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ընդգծել է, որ պետական համակարգի և տեղեկատվական ոլորտի մասնավոր ընկերության միջև համագործակցության այս օրինակը, ըստ էության, իր տեսակի մեջ առաջինն է մեր երկրում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ այս փոխգործակցությունը ոչ միայն կնպաստի տեղեկատվության հասանելիությանը, թափանցիկությանն ու ներդրումների ներգրավմանը, այլ նաև դրական ազդակ կհանդիսանա՝ պետական և մասնավոր հատվածի միջև փոխադարձ վստահության ամրապնդման առումով։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին