Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. դեկտեմբերին արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հանրային սննդի՝0.2%, իրավական ու բանկային՝ 2.2%, հանգստի կազմակերպման՝ 5.9% ծառայությունների սակագների հավելաճով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ոլորտի և տրանսպորտի ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0.9% և 0.3% նվազում, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.3% հավելաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.3%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ