2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է
2016 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 2 մլն 105 հազար 540 ուղևոր` 2015 թվականի նույն ժամանակահատվածի 1 մլն 879 հազար 667 ուղևորի համեմատ:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 1 057 387 մարդ` 2015 թվականի 935 294-ի դիմաց:
Հունվար-դեկտեմբերին Հայաստանից մեկնել է 1 048 153 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 103 հազար 780-ով:
Քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարի «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 18 269 տոննա բեռ, իսկ 2015թ-ին՝ 10 123 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 13 784 տոննա բեռ (2015թ-ին՝ 6 607 տոննա), ներկրվել`4 485 տոննա բեռ (2015թ-ին՝ 3 516 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում 2016 թվականին կազմել է 9 266` 2015թ-ի 9 012-ի դիմաց:
Նշենք նաև, որ «Շիրակ» օդանավակայանով էլ նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 5 828, մեկնել`6 593 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին