2016 թ. 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 712 պլանշետ և 1453 բջջային հեռախոս
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016թ. հունվար-նոյեմբերին արտադրվել է 1 712 պլանշետ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.9 անգամ:
Նշենք, որ 2015թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 193 պլանշետ:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա 2016 թ-ի 11 ամիսներին մեր երկրում արտադրվել է 1453 բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:
Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies») ընկերությունը:
Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը կրճատվել է 41.4%-ով. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին արտադրվել է 914 հատ համակարգիչ՝ 2015 թ-ի 1560-ի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ