Արցախում վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
Հունվարի 16-ին ուշ երեկոյան Արցախում գլխից ծանր վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Panorama.am-ի հայտնեց Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
Զինծառայողին վիրահատել են գիշերը՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Շարքային զինծառայողը վիրավորվել է կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով
- Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը վիրավորվել է. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան