Ռուս դարպասապահը միացել է «Շիրակին»
Ձմեռային արձակուրդից հետո «Շիրակն» արդեն մեկ շաբաթ է վերսկսել է մարզումները Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։ Գյումրեցիներին է միացել 21-ամյա ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երիտասարդ դարպասապահը 2014 և 2015 թթ. «Շիրակի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման` Եվրոպա լիգայի խաղարկություններում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՖՖ գործկոմը որոշում է կայացրել հանել սահմանափակումը արտասահմանցի դարպասապահ հայտավորելու վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին