50-200 հազար դրամ ստացողներին կրճատելով հինգ միլիարդ եք տնտեսել, որ ի՞նչ անեք. «Առավոտ»
«Դուք ձեր զանգակատնից մի նայեք, մի քիչ ցած իջեք, լսեք ինձ նման ներքևում գտնվող մարդկանց խոսքն ու տեսեք վիճակը և հետևություններ արեք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում վարչապետ Կարեն կարապետյանին է դիմել ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը։
Թերթի զրուցակիցը վարչապետին խորհուրդ է տվել սկսել իրենից, իր նշանակած նախարարներից։
«Մարդիկ պիտի արդարություն տեսնեն, որ կողոպտված հույսը վերադառնա, 50-200 հազար դրամ ստացողներին կրճատելով հինգ միլիարդ եք տնտեսել, որ ի՞նչ անեք, որ գործուղո՞ւմ գնաք բիզնես-դասով»,- ասել է ԱԺ նախկին պատգամավորը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին