Հայաստանի Մ-17 հավաքականը հերթական պարտությունն է կրել
Մինսկում ավարտվել է «Զարգացման Գավաթ-2017» մրցաշարի 10-12 տեղերի համար փլեյ-օֆֆ փուլի Լատվիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, 4:1 հաշվով հաղթել են լատվիացիները: 19-րդ րոպեին մեր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձավ Արմեն Հովհաննիսյանը:
10-12-րդ տեղերի համար փլեյ-օֆֆ ևս մեկ հանդիպում Հայաստանի Մ-17 հավաքականը կանցկացնի հունվարի 21-ին` մրցելով Վրաստանի Մ-17 հավաքականի հետ: Խաղի սկիզբը` ժամը 13:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ