Անկեղծ ասեմ, մինչ այժմ ոչ մի խոչընդոտ չեմ տեսել. «Կարգին Հայկո»
«Այս պահին իմ որոշումն է լինել դուրսը, որովհետև զգում եմ, որ այստեղից ես ավելի շատ բան կարող եմ անել Հայաստանի Հանրապետության, առհասարակ, քաղաքացիների համար», -այսօր ԵԼՔ դաշինքի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց դերասան, «Կարգին Հայկո» Հայկ Մարությանը՝ պատասխանելով ԱԺ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին:
Նա, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրություններին որպես թեկնածու չի առաջադրվի, այլ ընտրատեղամասերում կլինի դիտորդ և կհսկի ընտրական գործընթացը:
Հարցին, թե մտավախություններ չունի՞ որ իշխանությունները կխոչընդոտեն իրեն, կստեղծեն բարդություններ, Մարությանը պատասխանեց.
«Ստեղծագործական աշխատանքին, ընդհանրապես, հնարավոր չէ խոչընդոտել, իմ մտքերը պետք է ի՞նչ անեն: Կարելի է ստեղծագործական աշխատանքն անել հեռուստատեսություններից դուրս, բայց անկեղծ ասեմ, մինչ այժմ ոչ մի խոչընդոտ չեմ տեսել, որովհետև իմաստ դրա մեջ չկա՝ չլինես հեռուստատեսությունում, կլինես թատրոնում, չլինես թատրոնում, կլինես կինոյում կամ ամենավերջում կգնաս արտասահման ու կնհարահանվես այնտեղ, կբերես այստեղ կտեսնեն քո գործերը»:
Գնահատելով ներկայիս իշխանության գործունեությունը, դերասանն ասաց, որ «Հայաստանը լավ տեղ չեն տանում»:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Զավենիչը կառաջադրվի Սյունիքի մարզում
- Հերիք ու բոլ էղավ, էլ տեղ չկա. Էդմոն Մարուքյան
- Մեր երկրում չպետք է լինեն մերժված մարդիկ, չպետք է լինեն օտարներ, խռովածներ. Արտակ Զեյնալյան
- Մենք կորցնելու հայրենիք չունենք, Սասուն Միքայելյան
- Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների հասնել փոփոխությունների. Արամ Սարգսյան
- Մորս օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ փոխանցում ձեզ. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին