Վիեննայում ահաբեկչություն է կանխվել
Վիեննայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի 18-ամյա մի քաղաքացու, ով ահաբեկչական գրոհ էր ծրագրել: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարարը:
Նրա խոսքով, կան հիմքեր ենթադրելու, որ ձերբակալվածը իսլամիստական հայացքներ ունի և նրա գործողություններում ջիհադիստական մոտիվներ կան: Այժմ ոստիկանությունն ուսումնասիրում է կասկածյալի հնարավոր կապերը իսլամական ծայրահեղականների հետ:
Ոստիկանությունը դիմել են բնակիչներին՝ կոչ անելով ուշադիր լինել ու հաղորդել կասկածելի մարդկանց կամ իրերի մասին: Վիեննայում անվտանգության ուժեղացված միջոցներ են կիրառում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին