Եվրոպայում ձերբակալվել են մշակութային արժեքների անօրինական վաճառողներ
Իսպանիայում ոստիկանությունը մշակութային արժեքների մաքսանենգության դեմ պայքարի միջազգային օպերացիայի շրջանակում ձերբակալել է 75 մարդու: Բի-Բի-Սի-ն գում է, որ օպերացիան իրականացվել է եվրոպական 18 երկրի տարածքում 2016-ի նոյեմբերին, բայց արդյունքները հայտնի են դարձել միայն այժմ:
Գործողությունների ընթացքում ոստիկանները հայտնաբերել են 3000 գողացված արտեֆակտ և արվեստի գործ, այդ թվում նաև հնագիտական բազմաթիվ գտածոներ: Հետաքննությանը, որն իրականացրել են Իսպանիայի և Կիպրոսի քննիչները, նաև մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ինտերպոլի մասնագետներ:
Իսպանական իշխանությունների խոսքով, ձերբակալվել են հանցավոր խմբի անդամներ, ովքեր հիմնականում զբաղվել են մշակութային արժեքների վերավաճառքով, որոնք գողացվել են այն երկրներից, որտեղ զինված հակամարտություններ են:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ