Խաբարովսկում տղամարդը սպանել է երեխաներին, կնոջն ու տատիկին
Խաբարովսկում ձերբակալվել է երկու երեխաներին, կնոջը, տատիկին սպանած տղամարդը: Նա ընտանիքի հայրն է: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, տղամարդւ գտնվում է անադեկվատ վիճակում, չի կարողանում բացատրություն տալ, թե ինչ է կատարվել:
Երիտասարդ կնոջն ու նրա երկու երեխաներին՝ երկու և հինգ տարեկան, գտել են տան սենյակներից մեկում: Նրանք բոլորն ընկած են եղել հատակին: Տունը հրդեհված է եղել: Հարևան տնակում հայտնաբերել են տարեց կնոջ մարմինը՝ դանակի հարվածների հետքերով: Բոլոր մեղադրանքները կանգ են առել տղամարդու վրա, ով երեխաների հայրն է, երիտասարդ կնոջ ամուսինը, տարեց կնոջ թոռը:
Հարևանները նշել են, որ տղան ադեկվատ մարդ է եղել, սակայն ընտանիքը վերջերս ֆինանսական դժվարություններ է ունեցել:
Նախնական տվյալներով, տղամարդը նախկինում դատված չի եղել, հոգեկան հիվանդության մասին կասկածները ևս չեն հաստատվել, նշվում է, որ նա խնդիրներ է ունեցել ալկահոլի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան