Արտյոմ Տավակալյանը 15 միավոր է վաստակել իր թիմի համար
NCAA-ի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևր» ակումբը 79-94 հաշվով պարտություն է կրել «Սավաննա Սթեյթ» ակումբից:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, Տավակալյանը խաղադաշտում է անցկացրել 25 րոպե և վաստակել է 15 միավոր: 21 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ