Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում
ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016թ.-ի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 3.4 մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 29-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի արդյունքների մասին հրապարակված տվյալներում:
Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն: Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2016 թ.-ին պետական բյուջե են վճարել մոտ 34.4 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ