Առանց բարձրորակ ուսուցիչների և կրթական ծրագրերի անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ. Վարչապետ
Առանց բարձրորակ ուսուցիչների և այսօրվա պահանջներին բավարարող բովանդակության կրթական ծրագրերի իրականում անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա կարծիքով՝ շատ դեպքերում այսօր ունենք ուսուցիչների վերապատրաստումների ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկակապես ներկա լինելով:
«Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որի մասին բարձրաձայնում են թե ծնողները, թե ուսուցիչները»,- ասաց վարչապետը:
Այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ