Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասով ընկերությունները գործարար ծրագրեր կկազմեն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 50 և ավելի տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասով ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինն իրականացնում է պետական բաժնետոմսերի կառավարումը, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը:
Դրանք, ըստ վարչապետի, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրման մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները՝ ընկերության եկամուտներն՝ ըստ եկամուտների աղբյուրների, ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը ներառյալ, նյութական արտադրության ծախսերը, մաշվածությունը, նորոգման ծախսերը, աշխատավարձը, վարչական ու այլ ծախսեր, հարկերը և պարտադիր այլ վճարները, ֆինանսական այլ ծախսերը:
«Երեքշաբաթյա ժամկետում պետք է ապահովել ընկերությունների 2017 թվականի գործարար ծրագրերի ներկայացումը ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն: Պետական գույքի կառավարման վարչություն պետք է ներկայացնել իրենց համակարգի ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք թույլ կտան ամբողջապես գնահատել ընկերությունների գործունեության արդյունքները»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ