Հունվարին դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2.6% գնաճ
2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.6% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 7.4% գնաճով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 6.7%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.6% և 0.7% նվազում:
2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 101.7%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը`98.2%:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ