Հովհաննես Գաբուզյանը 2-րդ հաղթանակն է տոնել
Իրանում շարունակվում է «Ֆիրդուսի գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 18 երկրի 332 շախմատիստներ, այդ թվում` 12 գրոսմայստեր և 11 միջազգային վարպետ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Հրայր Սիմոնյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը։ «Ֆիրդուսի գավաթ» մրցաշարում խաղացվելու է 11 տուր, որից երկուսն արդեն կայացել են։ 2-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը կրկին հաղթանակ է տոնել, իսկ Հրայր Սիմոնյանն իր պարտիան ավարտել է ոչ ոքի հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ