«Գանձասար-Կապանը» կիպրոսյան հավաքն սկսեց ոչ-ոքիով
Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանն» անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը։ Մրցակիցը Լատվիայի 6-ակի չեմպիոն «Վենտսպլիսն» էր։ Հանդիպումն անցել է բավականին լարված պայքարում և գրանցվել գոլազուրկ ու մարտական ոչ-ոքի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Գանձասար-Կապանը» կացնկացնի փետրվարի 18-ին։ Կապանյան թիմին կդիմակայի Լիտվայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կլայպեդայի «Ատլանտասը»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին