Շվեդ հոկեյիստի համար մրցակցի դեմքին հարվածն արժեցավ 158,000 դոլար
Հոկեյի «Դետրոիդ Ռեդ Ուինգս» ակումբի շվեդ հարձակվող Գուստավ Նյուկվիստը տուգանվել է 158,000 դոլարով` մրցակցին դեմքին մականով հարվածելու համար: Բացի այդ, նա որակազրկվել է 6 խաղով: Այս մասին տեղեկացնում է life.ru-ն:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել «Մինիեսոտա Ուայլդի» հետ հանդիպման առաջին շրջանի ավարտին: Խաղային պայքարում Ջարեդ Սպարժոնը հրել էր Գուստավ Նյուկվիստին, վերջինիս պատասխանն էլ չէր ուշացել և նա մականով հարվածել էր նրա դեմքին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ