Օմանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլային:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում որպես ՀՀ Նախագահի առաջին հատուկ բանագնաց դեռ 1993թ. Օման իր այցը և Մասկատում ունեցած հանդիպումները:
Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ արաբական պետությունների հետ համագործակցության սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
Նախարար բեն Ալաուի բեն Աբդալլահն ընդգծել է, որ Օմանը հետաքրքրված է՝ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:
Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ձեռնարկել առավելագույն ջանքեր՝ խթանելու տնտեսության և առևտրի ոլորտում համագործակցությունը: Շեշտվել է իրավապայմանագրային դաշտի զարգացման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին