Թշնամին սպասում է խառնաշփոթ պահի. ԵԿՄ նախագահ
«Երկրի անվագությունը կախված է միասնությունից, բարոյահոգեբանական վիճակից, մարդն ինչքան է պատրաստ ինքն իրեն պաշտպանել: Մեզանից է կախված մեր անվտանգությունը»,- ԵԿՄ 11-րդ համագումարից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Հարցին, թե նախընտրական շրջան է, հնարավոր համարո՞ւմ եք հակառակորդը գնա սադրանքների, լարվածության աճ գրանցվի, նա ասաց, որ թշնամին սպասում է խառնաշփոթ պահի. «Ընտրություններ են, կսկսենք իրար հայհոյել, վիրավորել, անպատվել, կմտածեն պառակտվել ենք, կսկսեն սահմանին լարել իրավիճակը: Հակառակորդը օգտվում է առիթից»:
Պատասխանելով հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ թերացումներ եղե՞լ են, Մ. Գրիգորյանն ասաց. «Միանշանակ, բացթողումներ կային: Մեր զինվորը չի կարող 100 տոկոս սահմանը պահել, տեխնիկական միջոցների շնորհիվ ենք կարողանում պահել սահմանը: Զորակոչն ահագին պակասել է, իսկ թուրքի զինվորների քանակը չի պակասում: Մեր առավելությունը պետք է լինի մեր գիտելիքը, ճկունությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու
- Մանվել Գրիգորյան. Եթե ուզում ենք պատերազմ չլինի, թշնամուց ուժեղ բանակ պետք է ունենանք
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին