Ո՞նց կարող է նման բան լինել. Թևանյանը՝ Օսկանյանին հարվածելու մասին
«Դա լկտի սուտ է։ Ո՞նց կարող է նման բան լինել, դուք մի հատ պատկերացրեք», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակում գտնվող Անդրանիկ Թևանյանը՝ մեկնաբանելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Թևանյանը հարվածել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին։
Նրա խոսքով, նման լուրերը տարածում են «ինչ-որ ֆեյքեր», որոնց ինքը հումորով է վերաբերում։
Նշենք, որ «Ժամանակ»-ն այսօր գրել էր, որ Անդրանիկ Թևանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին