Լյուքսեմբուրգը ռեկորդ է սահմանել զբոսաշրջիկների թվով
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը հերթական հաղթանակն է տոնում զբոսաշրջության ոլորտում: Еuromag-ը հայտնում է, որ 2016 թվականը եղել է հինգերորդ ռեկորդային տարին՝ զբոսաշրջիկների թվի առումով։
2015թ.-ի համեմատ՝ 0,2%-ով ավելացել է Լյուքսեմբուրգի հյուրանոցների այցելուների թիվը: Չնայած 2016թ.-ի գարնան եղանակային վատ պայմաններին՝ աճել է երիտասարդական հանրակացարանների և քեմպինգների հաճախելիությունը:
Ամենասիրված էքսկուրսիան զբոսաշրջիկների շրջանում գիդի ուղեկցությամբ պտույտն է Մեծ Դքսության մայրաքաղաքում (273 480 մարդ): Երկրորդն իր վարկանիշով Բետեմբուրգի հրաշքների այգին է (222 839 մարդ): Իսկ եռյակը եզրափակում է հայտնի Վիանդեն ամրոցը (171 722):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին