Սիրիայի հարևան փոքր երկրներում ավելի քան 4 միլիոն սիրիացիներ կան. Մաուրեր
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգված է Սիրիայի և Հորդանանի սահմանին տեղակայված ճամբարում փախստականների իրավիճակով: «Ռիա նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը:
Կարմիր խաչը հունվարին եղել է Հորդանանի հյուսիսային սահմանին տեղակայված ճամբարում, որտեղ ապաստանել են պատերազմից փախած սիրիացիները:
«Մենք մտահոգված ենք Սիրիայի և Հորդանանի սահմանին սիրիացի ապաստան հայցողների իրավիճակով: Կարևոր է հիշեցնել այդ երկրներին փախստականների հարկադրված վերադարձի անթույլատրելիության պարտականության մասին»,-ասել է նա:
Կոմիտեի նախագահը նշել է, որ ճամբարներից շատերը գերբնակեցված են և հիմնական կարիքները բավարարելու համար փախստականները չունեն տեղային ռեսուրս:
Մաուրերի խոսքով` Սիրիայի հարևան փոքր երկրներում, այդ թվում Հորդանանում և Լիբանանում գտնվում են ավելի քան 4 միլիոն սիրիացիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին