Նեյմարն այցելել է Գաբրիել Ժեզուսին
«Բարսելոնի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն այցելել է հիվանդանոց՝ իր հայրենակից Գաբրիել Ժեզուսին տեսության։ Կատալոնյան թիմի ֆուտբոլիստն «Instagram»-ի իր էջում Ժեզուսի հետ լուսանկար է հրապարակել։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Հիշեցնենք, որ Ժեզուսը վիրահատվել է Բարսելոնում։ Նրա հետ աշխատել է մի մասնագետ, ում համար երաշխավորել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Սպասվում է, որ Ժեզուսը շարք կվերադառնա 2-3 ամսից։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ