Հայաստանում հաշվառված քանի՞ գյուղտեխնիկա կա
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ` Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքաշինության վերաբերյալ:
Հրապարակված տվյալների համաձայն` 2016 թվականին Հայաստանում հաշվառվել է 15 239 հատ տրակտոր, որից 11 960 է եղել սարքին վիճակում: Այսպիսով, տրակտորների սարքաշինության մակարդակը կազմել է 78.5%:
Տրակտորների զգալի մասը գտնվում են Գեղարքունիքի մարզում (2 813 հատ), իսկ ամենաքիչ տրակտորները առկա են Վայոց ձորի մարզում (624 հատ):
Հացահատիկահավաք կոմբայնների թիվը 2016թ-ին կազմել է 1 358, որից 1 031-ն է գտնվում սարքին վիճակում: կոմբայների սարքաշինության մակարդակը կազմել է 75.9%: Հացահատիկային կոմբայներից 312 -ը գտնվում են Շիրակի մարզում, 304-ը` Գեղարքունիքի, 179-ը` Արագածոտնի մարզում, 155-ը` Սյունիքի, 109-ը` Լոռու, 83-ը` Կոտայքի, 65-ը` Տավուշի, 50-ը` Արմավիրի, 34-ը` Արարատի, 34-ը` Վայոց ձորի մարզերում, 26-ը` Երևանում:
Նշված ժամանակահատվածում տրակտորային կցասայլակների թիվը հասնում է 6 195-ի, խոտհնձիչներինը՝ 2 112-ի, կերահավաք կոմբայներինը` 421-ի, հատիկազտիչ մեքենաներինը` 422, շարքացաններինը` 1 884-ի: Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հաշվառված է 3 900 տրակտորային գութան, 2 318 կուլտիվատորներ և 1 738 հավաքիչ մամլիչներ:
Ինչ վերաբերում է բեռնատար ավտոմեքենաների քանակին, ապա 2016թ-ին հանրապետությունում հաշվառվել է 15 049 հատ բեռնատար մեքենա, որոնց սարքաշինության մակարդակը կազմել է 76.5 %:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ