ՄԱԿ-ը հայտարարել է Հարավային Սուդանում սովի մասին
ՄԱԿ-ը հայտարարել է Հարավային Սուդանի մի քանի շրջանում սովի մասին: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով, երկրի շուրջ 100 հազար բնակիչ մոտակա օրերին կարող է մահանալ, եթե երկիրը չստանա բավարար քանակությամբ հումանիտար օգնություն:
Հարավային Սուդանի շուրջ մեկ միլիոն մարդ գտնվում է սովի շեմին. ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան 250 հազարը երեխա է: Հարավային Սուդանում, ընդհանուր առմամբ, բնակչության 40 տոկոսը կամ 4,9 միլիոն մարդ տառապում է թերսնուցումից:
ՄԱԿ-ը վերջին վեց տարվա ընթացքում առաջին անգամ է հայտարարել զանգվածային սովի մասին:
Երկրում կամ տարածաշրջանում հայտարավում է սով, եթե ընտանիքների առնվազն 20 տոկոսը տառապում է ծանր թերսնուցումից և որևէ կերպ ինքնուրույն չի կարողում լուծել այդ հարցը, և եթե բնակչության 30 տոկոսը տառապում է սուր թերսնուցումից, իսկ սովից օրվա ընթացքում, 10 հազար բնակչության հաշվով, մահանում է նվազագույնը երկու մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին