Եթե արտաքին աշխարհից ցնցումներ չլինեն, ապա տնտեսական աճն ավելին կլինի. Վարդան Արամյան
«Մենք ասել ենք, որ այս տարի ապահովելու ենք 3,2 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարվա հունվարին գրանցված 6,5% տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ հաղթահարելի է 3,2 տոկոսը ՀՆԱ-ի աճը»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքերով՝ եթե արտաքին աշխարհից ցնցումներ չլինեն, ապա տնտեսական աճը փոքր-ինչ ավելին կլինի:
Անդրադառնալով արտաքին պարտքի վերաբերյալ հարցին, թե 2008թ-ից այն ավելացել է շուրջ 3 անգամ, Վարդան Արամյանը նշեց, որ ամեն ինչ պետք է նայել հարաբերության մեջ:
Նրա խոսքերով՝ 2002-2008 թթ-ը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր ամբողջ աշխարհում, իսկ 2008թ.-ից աշխարհում անկման պարբերաշրջան է:
«Ամբողջ աշխարհում տնտեսական ցիկլերը տևում են մինիմում 6, առավելագույնը` 11 տարի: Դրա համար մենք պետք է հաշվի նստենք դրա հետ», - ընդգծեց Վարդան Արամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ