Միջազգային փորձագետները Երևանում ներկայացրել են գինեգործության ոլորտում իրենց փորձառությունը
Գինու արտադրության, ձկնարտադրության և չորամրգերի ու բնական հյութերի արտադրության արժեշղթայի որակային հատկանիշները քննարկվել են փետրվարի 21-23-ը Երևանում անցկացված «Փորձարկի՛ր արժեշղթան» աշխատաժողովի ժամանակ։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այն անցկացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Գերմանիայի Դաշնային հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) նախաձեռնությամբ
ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան բաղադրիչի ղեկավար Վիլհելմ Հուգոն ներկայացրել է Հայաստանում իրականացվող իրենց ծրագիրը՝ նշելով, որ այն ապրիլից թևակոխելու է նոր եռամյա փուլ: ԳԴՀ չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) գործունեությունը և ծրագրի նպատակներն ու գործունեության ոլորտները Հարավային Կովկասում ներկայացրել է ծրագրի համակարգող Մորից Աքերմանը:
Աշխատաժողովի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք միջազգային փորձագետներ: Միջազգային գինեգործ և փորձագետ Յոզեֆ Վացլը ներկայացրել է իր փորձառությունը գինեգործության ոլորտում, գինու արտադրության կազմակերպումը արևմտյան երկրներում և Հայաստանում գինեգործության ոլորտում կիրառվող մոտեցումները, խնդիրները, համեմատությունները, ինչպես նաև լաբորատորիաների տրամաչափարկման, ծառայությունների պրոֆիլավորման ու տեղաբաշխման տեսլականներ: PTB ընկերության փորձագետ Դոկտոր Քրիստին Ֆրոզեն իր հերթին խոսել է ձկնարտադրության, չորամրգերի և բնական հյութերի արտադրության բնագավառում եվրոպական փորձի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ