Մեր դաշնակիցների հետ աշխատելով՝ այդ չարիքը կջնջենք երկրի երեսից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է ոչնչացնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը,- գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Մեր դաշնակիցների հետ աշխատելով՝ այդ չարիքը կջնջենք երկրի երեսից»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Պահպանողական քաղաքական կազմակերպությունների կոնֆերանսի ժամանակ
Նա միաժամանակ շեշտել է, որ ԱՄՆ պետք է կրկին վերահսկողություն հաստատի իր սահմանների նկատմամբ, որպեսզի ահաբեկիչները չկարողանան ներխուժել երկրի տարածք:
«Տեսեք ինչ է կատարվում Շվեդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ Մենք պետք է խելացի լինենք։ Չպիտի թույլ տանք, որ նույն բանը տեղի ունենա մեզ հետ»,- ասել է Թրամփը՝ խոսելով Եվրոպայում արմատական իսլամական ներթափանցման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին