Քաղաքական 14:04 27/02/2017 Հայաստան

Ռնգեղջյուրը՝ Ադրբեջանի նոր խորհրդանիշ

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Վերջին տասնամյակում Ադրբեջանը բավականին մեծ ռեսուրսներ է վատնում սեփական երկրի կերպարը բարելավելու կամ ավելի ճիշտ դրական կերպար ստեղծելու համար։ Այսօր կարող ենք ասել, որ գոնե մի հարցում հաջողությունը մոտ է: Եթե առաջ ձախողված ադրբեջանցի չինովնիկը նմանեցվում էր մանր եղջերավոր կենդանու, այժմ բավական մոտ են կոչվելու ավելի խոշոր ու մազազուրկ կենդանի՝ ռնգեղջյուր։

Բանն այն է, որ հարևան երկրում, ռումինացի դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից Էժեն Իոնսեսկոյի հայտնի պիեսի նմանությամբ, մարդիկ վերածվում են «ռնգեղջյուրների»՝ դառնալով տոտալիտար քարոզչամեքենայի զոհը և պետության կողմից պարտադրված մտածելակերպի կրողները։ Ցավոք, այլ կերպ վերլուծել Ադրբեջանում ընթացող գործընթացները հնարավոր չեն՝ աբսուրդ իրողությունները քննելիս օգնության է գալիս աբսուրդի թատրոնը։

Աբսուրդի հասնող մտածելակերպը հատկապես ցայտուն է դառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից շրջանառվող քարոզչական և տեղեկատվական հոսքերը վերլուծելիս։ Դրա լավագույն օրինակներից կարող է լինել փետրվարի 25-26-ին ԼՂ շփման գծում տեղի ունեցած միջադեպից հետո Ադրբեջանի կողմից արված պաշտոնական հայտարարությունները։

Առանձնացնենք երկու հանգամանք, որոնք կարմիր թելի պես անցնում են նմանատիպ իրավիճակներում տարածված ադրբեջանական մամուլի հաղորդագրություններում։ Առաջինը, որ Հայաստանն է պրովոկացիայի/լարման նախաձեռնողը, երկրորդը՝ Հայաստանը ցանկանում է պահել ստատուս քվոն, որը Ադրբեջանի համար «անընդունելի և անկայուն է»։ 

Այս երկու պնդումներում արդեն ներհատուկ հակասություն կա։

Ստատուս քվոն պահպանել ցանկացող երկիրը չի գնում իրավիճակի լարման, որի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։ Ադրբեջանը այս հակասությունից դուրս գալու համար նշում է, որ Հայաստանը այդ կերպ վարվում է բանակցային գործընթացը տապալելու համար։ Սա տրամաբանական կթվար, եթե ԼՂ բանակցությունների պատմությունը չապացուցեր հակառակը․ Ադրբեջանն է, որ քանիցս վերջին պահին հրաժարվել է փաստաթուղթ ստորագրել և խրոնիկական կերպով հրաժարվում է պայմանավորվածությունների կատարումից։ Վերջինի վառ օրինակն է նաև 2016թ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների չկատարումն Ադրբեջանի կողմից։

Վերադառնալով ստատուս քվոյի խնդրին՝ նշենք, որ առկա վիճակը իդեալականը չէ հայկական կողմերի համար։ Կան ավելի նախընտրելի տարբերակներ՝ Արցախի՝ Հայաստանի հետ միացումը կամ Արցախի միջազգային ճանաչումը։ Այդուհանդերձ պարզ է, որ ընթացիկ իրավիճակը հայկական կողմերի համար ավելի նախընտրելի է, քան Ադրբեջանի։ Ուստի և բնական է, որ դիվանագիտական, քաղաքական հարթակներում որևէ լուրջ առաջընթաց չունենալով, ավելին, հարցը միջազգային օրակարգում «տաք» պահելու, Հայաստանի և ԼՂ վրա ճնշում գործադրելու նպատակով ադրբեջանական կողմը ընտրել է իրավիճակի մշտական լարման ռազմավարությունը, որը զուգորդվում է բանակցություններում մաքսիմալիստական, անփոխզիջումային կեցվածքով։ Ի պատասխան նման ռազմավարության՝ հայկական կողմը ընտրել է ակտիվ-պաշտպանական ռազմավարությունը, որը ներառում է նաև զսպող ու պատժիչ գործողություններ թե ռազմական, թե դիվանագիտական առումով։

Այս վերացական մտահայացումների կողքին փետրվարի 25-26-ին եղան նաև կոնկրետ, առարկայական ապացույցներ, թե որ կողմն է հարձակվել։ Դա պարզ երևում է չեզոք գոտում ադրբեջանական զոհված զինվորների առկայությունից։ Այսքանից հետո պնդել, որ Հայաստանը «լայնամասշտաբ պրովակացիայի փորձ» է կատարել, պարզապես աբսուրդ է։   

Տպավորություն չստեղծվի, որ Հայաստանում չկա պետական քարոզչություն կամ որ մեր պատկան մարմիններն ազնվորեն կիսվում են ամբողջ տեղեկատվությամբ հասարակության հետ։ Հայաստանյան հանրությունը ունի հակամարտության պատմության և լուծումների վերաբերյալ սեփական կարծրացած ընկալումները, որոնց պրիզմայով էլ ընկալվում է ամբողջ տեղեկատվությունը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանում այդ պրիզման էլ չկա։ Կա իշխող կլան, կա նախագահ ու փոխնախագահուհի և կա նրանց պատկերացումներն ամեն ինչի մասին։ Մնացածը «ռնգեղջյուրներ» են՝ անազատ ու կամազուրկ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}