«Գազպրոմ» ընկերությունը կանխատեսել է Եվրոպա արտահանվող ռուսական գազի գնի աճ
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կանխատեսել է Եվրոպա արտահանվող ռուսական գազի միջին գնի աճ: Մասնավորապես, 2017 թվականին 1000 խորանարդ մետր գազը 167 դոլարից կհասնի 180-190 դոլարի: Այս մասին հայտնել է «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը, գրում է tvrain.ru-ն:
Մեդվեդևը նշել է, որ ԱՊՀ և Բալթյան երկրներին մատակարարվող գազի միջին գինը կազմել է 152 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց:
Նշենք, որ մինչ 2016 թվականի ապրիլը ՌԴ-ն ՀՀ-ին գազը մատակարարում էր 165 դոլարով: Ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն էր ձեռք բերվել սակագինը նվազեցնել մինչև 150 դոլար և ստորագրվել էր համապատասխան փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ