Ռոնալդուն բաց կթողնի «Էյբարի» հետ խաղը
Մադրիդյան «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Էյբարի» հետ արտագնա խաղը։ Նա վերջին մարզումն անցկացրել է անհատական ծրագրով և թիմի հետ մրցավայր չի մեկնել։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Այսպիսով՝ մադրիդցիներն ստիպված են խաղալ առանց իրենց երկու առաջատարների, քանի որ Գարետ Բեյլն այդ հանդիպմանը չի մասնակցելու որակազրկման պատճառով։
Իսկ ահա աջ պաշտպան Դանիել Կարվախալը, ով մարզման ժամանակ ցավագին հարված էր ստացել ոտքին, կարող է մասնակցել խաղին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին