Նախորդ տարվա փետրվարի համեմատ 2017 թ-ի փետրվարին արձանագրվել է բանջարեղենի 20.1%, մրգի՝ 20.8% գնաճ
2017թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի 5.6% և 1.3% գնանկումը:
Ինչպես տեղեկացնում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.1% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 5.6% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.8% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ`1.3% գնանկում:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 3.2%, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 0.6% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 2.7%-ով:
2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.4%, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:
Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա այս ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.0% գնանկում, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 0.1% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ