Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են: Ինչպես տեղեկացնում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2017 թվականի հունվարին հանրապետությունում հունվարին արտադրվել է 22 974
տոննա հաց, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի նվազել է 2.3%-ով:
Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, նշված ժամանակահատվածում ալյուրի արտադրությունն աճել է 18%-ով ` կազմելով 14.1 հազար տոննա, հրուշակեղենի արտադրությունը՝ 37.6%-ով` կազմելով 814.4 տոննա, մակարոնեղենի արտադրությունը՝ 0.3%-ով (181.7 տոննա):
Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն` այս տարվա հունվարին 91.5 տոննայով էլ աճել է ձավարեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 42.7 հազար տոննա ձավարեղեն, իսկ 2016թ-ի հունվարին՝ 22.3 տոննա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ