Չինաստանում գտնվող աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը բաց է այցելությունների համար
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Հույչժոու նահանգում անվճար այցելությունների համար բացվել է աշխարհում ամենամեծ FAST ռադիոաստղադիտակը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ ամեն օր ռադիոաստղադիտակի տեղակայման վայր կարող է այցելել միայն 2 հազար հոգի։ Տարածք մուտք գործելուց առաջ զբոսաշրջիկները պարտավոր են հանձնել էլեկտրոնային սարքավորումները։
Չնայած աստղադիտակը գործում է անվճար հիմունքներով՝ զբոսաշրջիկները ստիպված են վճարել հատուկ տիեզերական շատլով ուղևորության համար, որը բոլոր ցանկացողներին հասցնում է աստղադիտակի մոտ։ Շատլի արժեքը 7 դոլար է։
Նշենք, որ FAST ռադիոաստղադիտակը Չինաստանում բացվել էր անցած տարվա սեպտեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ